Логотип

Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը

Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը: Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության տելեգրամյան ալիքը․

«Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:

«Արթիկ» ՔԿՀ-ից Կարուշի ազատ արձակման կադրերից երևում է, որ մեր մարտական ընկերոջ ու գաղափարակցի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում: Պայքարը շարունակվու´մ է:

Ազատությու՜ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,-գրում է նախաձեռնությունը։

News.am