Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռ չի վիրահատվել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը դեկտեմբերի 16–ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
ԲԿ–ից նշեցին, որ սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։
Թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ, ԲԿ–ից չմանրամասնեցին։
