Логотип

Թուրքիան Սիրիա է փոխանցում ադրբեջանական ռազմական փորձը

Սիրիացի զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում, իսկ նրանց հետագա ուսուցումը կարող է կազմակերպվել «ադրբեջանական մոդելով»։ Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հայտնում է «Голос Турции» տելեգրամյան ալիքը։

«Ինչպես որ ուսումնական աջակցություն ենք ցուցաբերել Ադրբեջանին, Լիբիային և Սոմալիին, նույնպիսի աջակցություն կարող ենք տրամադրել նաև նրանց։ Մենք սկսել ենք նրանց ուսուցումը Թուրքիայում, և այն շարունակվում է»,- ասել է թուրք նախարարը։

Գյուլերը նաև հիշեցրել է, որ նախկինում այցելել է Սիրիա, ինչպես և այլ բարձրաստիճան զինվորականներ, և այդ այցերի ընթացքում քննարկվել են սիրիական բանակի կարողությունների հզորացման ուղիները։

Նա ընդգծել է «ահաբեկչության դեմ պայքարում» Դամասկոսին աջակցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

News.am