Логотип

Պեսկով․ Պետերբուրգում Ալիևի բացակայությունը չի խանգարում Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակում են գործընկերային հարաբերությունների զարգացումը․ Բաքուն մասնակցում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) աշխատանքային բոլոր ձևաչափերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե խիտ գրաֆիկը թույլ չի տալիս Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին այսօր ներկա գտնվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, հաղորդում է TASS-ը։

«Մենք շարունակում ենք զարգացնել Ադրբեջանի հետ մեր կառուցողական գործընկերությունը։ Ադրբեջանը շարունակում է մասնակցել Համագործակցության բոլոր ձևաչափերին», – ասել է Կրեմլի խոսնակը։

News.am