Логотип

Իրանի ԱԳՆ․ Թեհրանն Արևմուտքի պահանջով չի խզի հարաբերությունները Մոսկվայի հետ

Իրանն Արևմուտքի պահանջով չի խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Նրանք (եվրոպական երկրները – խմբ.) ակնկալում են, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող պետությունները կխզեն դրանք Եվրոպայի ցանկությամբ։ Դա ընդհանրապես խելամիտ չէ», – ասել է իրանցի դիվանագետը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է եվրոպական երկրների մեղադրանքներն այն մասին, թե իբր Թեհրանը միջամտել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա նշել է, որ Իրանի հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնված են փոխադարձ շահերի և փոխադարձ հարգանքի վրա։

«Եվրոպական երկրները պետք է նայեն իրենց գործողությունների հետևանքներին, այսինքն՝ թե ինչու է սկսվել հակամարտությունն Ուկրաինայում։ Ինչո՞ւ։ ՆԱՏՕ-ի թշնամական գործողությունների պատճառով, որոնք հրահրել են հակամարտող կողմերը։ Ավելին` բուն Եվրոպայում խաղաղությունը վտանգի տակ է հայտնվել», –նշել է Բաղային։

Նա նշել է, որ արևմտյան երկրները, նախքան ուրիշներին ինչ–որ բան թելադրելը, պետք է սկսեն պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար և գործեն իրենց պարտականություններին համապատասխան։

Բաղային նաև կոչ է արել Արևմուտքին դադարել մյուս երկրներին մեղադրելը, քանի որ դա չի նպաստում խնդիրների լուծմանը։

Sputnik Արմենիա