Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիրի նահանգապետն ու այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ այցելել են Թուրքիա–Հայաստան սահմանի Ալիջանի անցակետ։
Թուրքական Igdirovasi կայքի փոխանցմամբ՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են Հայաստանի հետ սահմանակից Ալիջանի անցակետ։
Բարձրաստիճան թուրք պաշտոնյաները տեղում ուսումնասիրել են հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման համար անցակետի տեխնիկական ենթակառուցվածքներ ստեղծելու, ծառայություններ մատուցելու համապատասխան շինություններ կառուցելու պայմանները։
Սահմանային անցակետում ուսումնասիրություններից հետո պաշտոնյաներն արդեն սեղանի շուրջ քննարկում են կազմակերպել, որի ընթացքում աշխատանքների հետ կապված ճանապարհային քարտեզ են ներկայացրել։
News.am
