Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է տեղեկություններին, թե Փաշինյանը ծրագրում է այս կիրակի իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։
«Փաստինֆոյի» հետ զրույցում մեկնաբանելով լուրը Բաղդասարյանը նշել է.
«Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին։ Նախորդ կիրակին բացառություն էր՝ արտերկրյա այցով պայմանավորված։ Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։
Նշենք, որ Փաշինյանը երեկ պատարագի չմասնակցեց, քանի որ աշխատանքային այցով ՌԴ-ում էր;
