Логотип

Պուտին․ Երևանը և Մոսկվան քննարկել են ատոմային էներգետիկայի հարցերի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկել են ատոմային էներգետիկայի հարցեր։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկայի՝ մասնավորապես, ատոմային էներգետիկայի հարցեր, բայց հիմա մանրամասների մասին չենք խոսի»,- նշել է Պուտինը։

News.am