Логотип

Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են և սրտի ևս 3 ստենտ տեղադրել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին այսօր կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Սրտի ևս երեք ստենտ են տեղադրել»,– ասաց հոգևորականը, որը երեկ այցելել էր տեր Վրթանեսին և փոխանցել քաջառողջության բյուր մաղթանքները։