ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։ Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ, սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը»,– գրել է Թովմասյանը։
Նա պահանջում է անհապաղ ապահովել Միքայել սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները սրբազանի նկատմամբ։
«Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե հայտարարություններով»,– եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ Միքայել սրբազանն այս պահին գնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նա այս շաբաթ կվիրահատվի։
Sputnik Արմենիա
