Հունվարի 8-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արագածոտնի թեմը։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, անազատության մեջ հանիրավի գտնվող մեր սիրելի հոգևոր հայրերի, գերեվարված և ազատազրկված մեր զավակների, հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և ամենքի համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
News.am
