Логотип

Սպիտակ տուն․ Վենեսուելայի նավթի առաքումները կիրականացվեն բացառապես ԱՄՆ օրենսդրությամբ

ԱՄՆ վարչակազմը կթույլատրի միայն այն վենեսուելական նավթի առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։

«Միայն այն էներգետիկ առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը, կթույլատրվեն ծովային ճանապարհով»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գրառումը, ըատ որի ԱՄՆ-ը կշարունակի շրջափակում կիրառել վենեսուելական նավթի առաքումների նկատմամբ։

«Վենեսուելայի էներգետիկ ոլորտն ունի անսահմանափակ տնտեսական ներուժ՝ Միացյալ Նահանգների սահմանած օրինական և լիազորված առևտրային ուղիների միջոցով»,- հավելել է Միլլերը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր Ատլանտյան օվկիանոսում ռուսական «Маринера» նավթատարի առգրավման մասին։ Գործողությունը համատեղ իրականացրել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը՝ զինվորականների հետ համակարգված։ Միևնույն ժամանակ, Հեգսեթը «Маринера»-ի կալանավորման գործողությունը կապել է Վենեսուելայի դեմ նավթային էմբարգոյի հետ։

News.am