Երկու մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել, երբ ցուցարարները կրակ են բացել Իրանի անվտանգության ուժերի վրա Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող Չահարմահալ և Բախտիարիյա նահանգների Լորդեգան քաղաքում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
«Երկու մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Լորդեգանում ցուցարարների կողմից իրավապահ մարմինների վրա կրակ բացելու հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է, որ մի քանի ցուցարարներ զինված են եղել հրազենով, և բողոքի ակցիայի գագաթնակետին նրանք սկսել են կրակել ոստիկանության վրա։ Fars-ը հաղորդում է, որ ցուցարարները նաև մի քանի վարչական շենքեր են վնասել։
Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են բնակչության բողոքի իրավունքը, սակայն ընդգծել են այն անկարգություններից տարբերակելու անհրաժեշտությունը։
News.am
