Логотип

Վենեսուելայի ներքին գործերի նախարար. ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ

Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 100 մարդ։ Այս մասին Telesur հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելլոն։

Նրա խոսքով՝ զոհերը հիմնականում երիտասարդներ են, որոնք կապ չունեն միջադեպի հետ։ Կաբելլոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում վիրավորվել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը՝ գլխի։

News.am