Логотип

ՔԿ-ն վերադարձրել է Արագածոտնի թեմի հոգորականների առգրաված իրերը՝ բացի հեռախոսներից ու գումարներից

Իրավապահները վերադարձրել են Արագածոտնի թեմի հոգորականների բնակարաններից առգրաված իրերը՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավված իրերը պատկանում էին ոչ միայն հոգևորականներին, այլ նրանց ընտանիքի անդամներին, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր, որոնք վերադարձվել են 2025 թվականի վերջին օրերին։

Հոկտեմբերին կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Նա մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով) և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ (կրկին լիազորություններն օգտագործելով):

Հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։

Armenia Today