Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում «2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում կայացրեց։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընգրկելու անհրաժեշտությամբ:
Ըստ այս որոշման վարժական հավաքները տեղի կունենան հետևյալ ժամանակաշրջանում.
1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Սահմանել, որ՝
Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերը կիրականացվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացվող միջոցների հաշվին: Այս նպատակով ՊՆ բյուջեում նախատեսված է 2 մլրդ 564 մլն 364 հազար դրամ, սակայն անհրաժեշտ է 3 մլրդ 111 մլն 532 հազար դրամ: Տարբերության՝ 547,168.2 հազար դրամի, ինչպես նաև վարժական հավաքների մասնակիցների սննդի, հանդերձանքի և այլ ծախսերի մասով ֆինանսական միջոցների աղբյուր կհանդիսանա ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակներում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվող հաստիքներով պայմանավորված անձնակազմի վարձատրության ֆոնդի տնտեսված միջոցները:
Հավելենք, որ այս տարվա հունվարի 1-ից հայոց բանակ զորակոչվողները կծառայեն մեկ ու կես տարի, ինչը նշանակում է, որ 25-օրյա վարժակամ հավաքների` գնացողների թիվը կավելանա, որպեսզի այդ կես տարվա տեղը ՊՆ-ն կարողանա լրացնել։
News.am
