Логотип

Մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչը կմեկնարկի հունվարի 9-ից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչ հայտարարելու մասին որոշում կայացրեց։

Ըստ այդմ հայտարարվեց 2026–ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը։

Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:

News.am