Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 2 օրը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Այսպես` հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ
– Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
– Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն,
– Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,
– Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում՝ -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ 0․․․-4,
– Գեղարքունիքում՝ -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,
– Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում՝ -12․․․-15, այսօր՝ -2․․․-3 աստիճան ցուրտ,
– Արարատյան դաշտում՝ -13․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ,
– Վայոց Ձորում՝ -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,
– Սյունիքի նախալեռներում՝ -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր՝ +8․․․+12 աստիճան տաքություն,
– Սյունիքի հովիտներում՝ -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն։
– Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։
Նշվում է, որ հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրն էապես չի փոխվի։
Sputnik Արմենիա
