Логотип

ՌԴ ԱԳՆ․ Թրամփը ազատ է արձակել երկու ռուսաստանցու «Մարիներա» լցանավից՝ Ռուսաստանի դիմելուց հետո

Ռուսաստանի դիմումի համաձայն՝ Միացյալ Նահանգները որոշել է ազատ արձակել երկու ռուսաստանցու «Մարիներա» լցանավից։ Մոսկվան ողջունում է այս որոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր դիմումին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմից երկու ռուսաստանցու, որոնք նախկինում ձերբակալվել էին ԱՄՆ-ի կողմից Հյուսիսատլանտյան օվկիանոսում գործողության ժամանակ։ Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը»,- ասել է Զախարովան։

News.am