Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվեց «Արցախի հերոսի» կոչումից։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից»,- ասված է հրամանագրում։
Նշենք, որ Կարեն Շաքարյանն այսօր զբաղեցնում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Հունվարի 6-ին նա մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուխտերթին և լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կիսում է Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։
Sputnik Արմենիա
