Логотип

Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահը ՆԱՏՕ-ից դուրս գալու բանաձև է ներկայացրել

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) փոխնախագահ Կլեմանս Գետեն ձախակողմյան «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցությունից հայտնել է, որ ներկայացրել է բանաձև, որով կոչ է անում Ֆրանսիային դուրս գալ ՆԱՏՕ-ից։

«Ֆրանսիայի մասնակցության հարցը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը՝ ռազմական դաշինք, որը գլխավորում է Միացյալ Նահանգները և նրան սպասարկողները, ավելի հրատապ է, քան երբևէ։ Ես ներկայացնում եմ բանաձև՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը պլանավորելու համար»,- հինգշաբթի գրել է Գետեն Х սոցցանցի իր էջում։

Գետեն քննադատել է ԱՄՆ գործողությունները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ և Գրենլանդիան բռնակցելու ծրագիրը։ Նա նաև քննադատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին Գազայի հատվածում հակամարտության ժամանակ։

News.am