Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նա մասնավորապես հիշեցրել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը 10 տարի չի բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագները, խոստանալով դա չանել նույնքան ժամանակ։ Ղազինյանի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին և չեն հետաքրքրվում, թե ինչ կլինի հունիսի 8-ից հետո։ «Չեմ ուզում չարախդնալ, բայց արդեն ասել եմ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը դժվար ժամանակներ է ապրում։ Եվ մենք դա արդեն տեսնում ենք»,- ավելացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին փոխտնօրենը։
News.am
