Логотип

Իրանի իշխանությունների կողմնակիցները «հակաակցիաներ» են անցկացնում մի շարք քաղաքներում

Իրանում իշխանությունների հազարավոր կողմնակիցներ «հակաակցիաների» են դուրս եկել։ Նրանք բողոքում են ջարդարարների գործողությունների դեմ, որոնք անցած գիշեր հրկիզել են մեքենաներ, շենքեր, ինչպես նաև հարձակվել են ուժայինների և իրավապահների վրա:

«Tasnim» գործակալությունը հրապարակել է Զենջան քաղաքում անցկացված ակցիայի կադրերը։

IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ նման ցույցեր են կազմակերպվել նաև Ահվազում, Արդեբիլում և այլ քաղաքներում։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Sputnik Արմենիա