Դրանով նա խուլիգանական բնույթի գործողությունների է հրահրում ամբոխին։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին խոսել քահանաների հետ և համոզել նրանց պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը և միայն այդ դեպքում ինքը կընդունի հրավերը և կմասնակցի պատարագի տվյալ եկեղեցում։
«Այսինքն ի՞նչ, շարքային մեկը գա, ինձ ասի՝ կաթողիկոսի անունը ես պատարագին տամ, թե չտա՞մ։ Ո՞նց է մտածում ինքը։ Իսկ կարո՞ղ է ասենք մենք որոշենք, թե մեր հարկայինի աշխատողը ով է, ասենք, գույքահարկը համայնքապետարանում չմուծեմ, այլ տանեմ մեր հարևան Գրիգորին այդ հարկը մուծեմ, ասեմ՝ ինձ համար սրանից հետո արդեն համայնքապետը մեր հարևան Գրիգորն է: Այսինքն ինքը փորձում է տեղերում խուլիգանական միջադեպեր ստեղծել՝ երկիրը, եկեղեցին կազմաքանդելու, խուլիգանական գործողությունների հասարակությունը դրդելու համար։ Սա իշխանական դիրքը չարաշահելով պաշտոնյայի գործ է»,–ասաց նա։
Տեր Վրթանեսը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի թիրախում ոչ թե կաթողիկոսն է, այլ եկեղեցին. «Ինքը ասում է՝ կաթողիկոսն էլ կարող է միանալ մեզ։ Իրեն թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի պատվերները կատարող դրածո է պետք եկեղեցում, և դա կարող է ցանկացած մեկը լինի, ըստ Նիկոլի։ Այսինքն, արցախցիների վերադարձի իրավունքի մասին չխոսի, գերիների վերադարձի մասին չխոսի, Արցախում քանդվող, վանդալիզմի ենթարկվող սրբավայրերի մասին չխոսվի, Ալիևի, Էրդողանի սրտով հայտարարություններ արվեն։ Լուրջ չի իր կեցվածքը, ինքը մեր պետությունն ու եկեղեցին է կազմաքանդում։
Եթե ուզում է իր տղամարդկությունը արժևորի, թող փորձի սահմանի անվտանգությունը ապահովի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքին դուրս հանելով։ Եթե ուզում է բարի բաներ անել, թող թոշակները բարձրացնի, ուսուցիչների աշխատավարձը ավելացնի, ոչ թե ուռճացված բյուջեներով դպրոցներում մանկապարտեզներ նորոգեն, նորոգածների որակն էլ տեսնում ենք։
Ինքը տեղերում մարդկանց խուլիգանությունների է դրդում, ինչպես, օրինակ, Տավրոս Սափեյանը արեց Թալինում՝ օրինական քահանայի մուտքը արգելելով, կարգալույծի քահանային խորան հանելով, ինքն էլ դարձավ այս տարվա, իբրև թե, Թալինի եկեղեցու խաչագողը։ Խուլիգանական պահվածքով բարձրացրել էր Մայր տաճարի կաթոլիկոսների գերեզմանի վրա, հայ սուրբերին, սարգավագներին, պարզ հավատացյալներին հայհոյում էր, և դրա համար պատասխան չի տվել։ Պատասխան չի տվել նաև Գառնիում կաթողիկոսի գլխին քարով խփելով սպանելու մասին հայտարարողը»,– ընդգծեց տեր Վրթանեսը։
«Եթե մարդիկ Նիկոլ Փաշինյանից բացի ցանկացած մեկին ուզում են սպանել, Նիկոլ Փաշինյանի և իրավապահ համակարգի հոգը չի։ Նույնիսկ իրավապահ համակարգի հանդեպ է բռնություն էր կիրառվում, քաղաքացիական հագուստով ոստիկանները դեկտեմբերի 18-ին աչքիս առաջ ուղղակի ծեծեցին ոստիկանական համազգեստով ոստիկաններին և ջարդեցին ոստիկանական պատը ու խմած ամբոխի հետ ներխուժեցին զանգակատան տակ։ Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չի։
Եթե նման ներխուժում լիներ կառավարության որևէ շենքի տարածք, քանի՞սը կդատվեին դրանից հետո։ Կարծում եմ՝ բոլորը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անարխիա է ստեղծում և փորձում է կազմաքանդել եկեղեցին»,–ասաց նա։
News.am
