Логотип

Հայերն առաջինն էին, որ Ռուսաստանի հետ մերձեցումը ժամանակի վատնում համարեցին

Վենեսուելայի բռնապետ Նիկոլաս Մադուրոյին բռնելու իր կայծակնային գործողությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց տվեց, որ Կարակասից մինչև Թեհրան հակաարևմտյան դաշինքների «բազմաբևեռ» աշխարհը, որը հռչակել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության անզոր է, գրում է Politico-ն:

«Աշխարհը ոչ միայն տեսնում է, որ Պուտինը կրիտիկական իրավիճակներում հուսալի դաշնակից չէ, ինչպես արդեն տեսել ենք Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Իրանում, այլև կա լրացուցիչ վիրավորանք, որ Թրամփը, կարծես, ավելի արդյունավետ և համարձակ է այն տեսակի արտակարգ գերտերությունների միջամտություններ իրականացնելու հարցում, որոնց Կրեմլը կցանկանար հասնել»:

2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Մոսկվան իր դաշնակիցներին կոչ արեց միավորվել իր շուրջը: Նրանք մեծ մասամբ լսեցին կոչը: Իրանը անօդաչու թռչող սարքեր վաճառեց Ռուսաստանին: Չինաստանը և Հնդկաստանը գնեցին նրա նավթը: Լատինաամերիկյան և աֆրիկյան երկրների առաջնորդները, որոնք տնտեսապես և ռազմական առումով ավելի քիչ բան ունեին առաջարկելու, խորհրդանշական աջակցություն ցուցաբերեցին՝ հաստատելով Մոսկվայի պնդումը, որ ինքը միջազգային հալածյալ չէ և շատ բարեկամներ ունի:

Մինչդեռ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս միակողմանի բարեկամությունը ձեռնտու է Մոսկվային։

Առաջինը, որ հասկացան, որ Ռուսաստանի հետ մերձեցումը ժամանակի վատնում էր, հայերն էին։ Ուկրաինայի պատերազմով շեղված՝ Մոսկվան մատը մատին չտվեց՝ կանխելու համար, որ Ադրբեջանը 2023 թվականի պատերազմում գրավի էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը։ Ռուս խաղաղապահները պարզապես մի կողմ քաշվեցին»,- գրում է Politico-ն։

News.am