Անկախ Վենեսուելայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից, երկրի հետ գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում խորացնելու և համատեղ զարգացումը խթանելու Չինաստանի պատրաստակամությունը կմնա անփոփոխ, ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինգը, հաղորդում է «Սինհուա»-ն։
Չինացի դիվանագետը դրա մասին ասել է նախարարության հերթական մամուլի ասուլիսում՝ խնդրվելով մեկնաբանել ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի սոցիալական ցանցերում Վենեսուելայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման մասին գրառումը։
Մաո Նինգը նշել է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Վենեսուելայի հետ կապերին և միշտ պահպանել է լավ կապեր և համագործակցություն նրա կառավարության հետ։
«Չինաստանը կշարունակի վճռականորեն աջակցել Վենեսուելային՝ իր արժանապատվության և ինքնիշխանության, ազգային անվտանգության, ինչպես նաև օրինական իրավունքների և շահերի պաշտպանության գործում»,- հավելել է նա։
Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոն, իր հերթին, սոցիալական ցանցերում գրել է «Վենեսուելան վերահաստատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրային և տնտեսական համաձայնագրերի խորացման իր հանձնառությունը։
«Երկկողմ հարաբերությունները հիմնված են միջազգային իրավունքի շրջանակի և երկու ինքնիշխան պետությունների նորմերի վրա։ Բոլիվարյան Հանրապետության կառավարությունը իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Սի Ծինպինի կառավարությանը՝ ԱՄՆ վերջին ռազմական ագրեսիայի և նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսի և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսի առևանգման դեմ ցուցաբերած աջակցության և համերաշխության համար»։
News.am
