Логотип

Ես չէի կարող «այո» չասել․ Մասյացոտնի թեմի նոր տեղապահը բացատրել է իր որոշումը

Եթե ես չընդունեի Վեհափառ հայրապետի որոշումը՝ ստաձնել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը, ապա իմ վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյանար։ Այս մասին այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցող պատարագի ժամանակ հայտարարեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Նշենք, որ երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին, ներսից, այս ընտրությունը դրվեց Վեհափառ Հայրապետի կողմից և նաև թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ես չէի կարող «այո» չասել, այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր»,- ասաց վարդապետը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պաշտոնյաների հետ այսօր պատարագի է մասնակցել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, որտեղ ներկա է եղել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Sputnik Արմենիա