«Մեղավորներ» ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Սև Օհանյանը, «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/կինովարձութային նվաճման» համար։
Նրանից բացի, հեղինակավոր մրցանակին են արժանացել նաև ֆիլմի մյուս պրոդյուսերները՝ Զինզի Էվանսը և Ռայան Քուգլերը։
«Մեղավորներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն ինքնատիպ երաժշտություն» անվանակարգում, մրցանակը ստացել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը։
Ֆիլմը մրցանակի էր ներկայացվել 7 անվանակարգերում, այդ թվում` որպես «Լավագույն դրամատիկ ֆիլմ»։
«Մեղավորներ» ֆիլմը, որի բյուջեն մոտ 100 մլն դոլար է կազմել, վարձույթ է դուրս եկել 2025 թվականի գարնանը։ Համաշխարհային վարձույթում այն 368,3 մլն դոլար է հավաքել։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին Լոս Անջելեսում։ «Դրամատիկ ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել «Համնետ» ֆիլմը։ Մրցանակաբաշխության գլխավոր հերոսներից մեկը դարձել է «Մարտ մարտի հետևից» ֆիլմը։
Sputnik Արմենիա
