Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել։ Ոստիկանության աշխատակիցները քնել են ոստիկանական մեքենաներում, ինչից կարելի է ենթադրել, որ ամբողջ գիշեր հսկել են եկեղեցու տարածքը։
Ըստ երևույթին, այս հսկողության նպատակը Մասյացոտն թեմի նոր առաջնորդի մուտքը խոչընդոտելն է, եթե վերջինս ժամանի առաջնորդանիստ եկեղեցի։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս եկեղեցում մասնակցել էր պատարագի։
Սարոյանը հունվարի 10–ին ազատվել է Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
News.am
