Логотип

«Մեր ձևով»․ Երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերшզմի, ՀՀ ՊՆ-ն վերածվել է խորհրդակցությունների սենյակի

Ուսումնասիրության տակ եմ առել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջազգային հանդիպումները, զորավարությունները և ուսումնական ռամական դասընթացները: Երբ Ադրբեջանը գետնի վրա զորավարժություններ է անում, ՀՀ պաշտպանության նախարարությունը վերածվել է խորհրդակցությունների սենյակի, չնայած՝ թույլ ղեկավարից նորմալ բան ակնկալել տեղին չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել է 8 հանդիպում տարբեր պետությունների հետ, թվով 5-ը՝ Թուրքիայի հետ: Ունեցել է ռազմական պատրաստություն և դասընթացներ 6 անգամ, 3 անգամ հանդիպել է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը 5 հանդիպում տարբեր պետությունների հետ, 1 հանդիպում ՆԱՏՕ-ի հետ: Ունեցել է 0 զորավարժություն»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Գառնիկ Դավթյանը նշել է, որ «Մեր ձևով» շարժումը կարող է բարձրացնել մարտական պատրաստվածությունը. «Իշխանությոն գալուց հետո «Մեր ձևով» ժողովրդական շարժումը բարձրացնելու է զինվորների մարտական պատրաստվածությունը, ընդլայնելու է միջազգային գործընկերների ցանցը և անելու է ամեն բան, որպեսզի խաղաղություն լինի»:

News.am