Логотип

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային միջազգային ֆեդերացիային հայ մարզիկի գործողության վերաբերյալ

Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնական նամակով դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում դահուկորդը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի՝ «Ադրբեջան» անվանունը:

Բաքուն իր դիմումի մեջ ընդգծել է համագործակցության շրջանակներում վերահսկողական միջոցառումների ուժեղացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մարզիկները պետք է հետևեն ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին:

Միքայելյանի նկատմամբ սահմանված տուգանքը վճարելու է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։

Armenia Today