ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի տատանվի անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում, բայց դիվանագիտությունը միշտ առաջին տարբերակն է։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Թրամփը միշտ ասել է, որ դիվանագիտությունը նախընտրելի է։ Դա միշտ էլ եղել է և միշտ էլ կլինի, բայց նա չի տատանվի կիրառել ԱՄՆ զինված ուժերի հզորությունը, եթե անհրաժեշտ համարի», – Fox News-ի եթերում ասել է Լևիթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ հետագա հարվածներին, եթե Թեհրանը փորձի զարգացնել իր հրթիռային և միջուկային ծրագրերը։ Ավելի ուշ` Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին, Թրամփը սպառնացել է Իրանին ուժեղ հարվածով, եթե ցուցարարներ զոհվեն` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի Իրանի ժողովրդին։
Sputnik Արմենիա
