Логотип

Այս տարվա դեկտեմբերին մոտ 10 հազար զբոսաշրջիկ է այցելել ՀՀ նախորդ տարվա համեմատ

2025 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 139,933 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Նշվում է, որ նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 130,148 մարդ։

2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

Հիշեցնենք, որ հունվարի 8–ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասել էր, որ 2025թ-ին Հայաստան է այցելել 2 263 642 զբոսաշրջիկ։

Sputnik Արմենիա