Логотип

Աբրահամյան․ Արդեն 5 տարի է՝ բանակի համազգեստն է քննարկվում, թվում է՝ տեխնիկական հարց է, բայց տարիներով ձգվում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը:

Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի):

Անշուշտ, այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել են:

Նաև վստահ եմ, որ որոշները կասեն` այս տարի նոր համազգեստ է լինելու և այլն: Միգուցե, բայց արդեն 5 տարի է՝ բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է:

Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին»:

Aysor.am