ՀՀ նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբերին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ միայն նախարարները դեկտեմբերին ստացել են 7-8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները՝ 45 միլիոն դրամ պարգևավճար: Տեսչությունների պետերն էլ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել, իսկ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար, նշել է լրատվականը։
Թերթի պաշտոնական հարցման համար կառավարությունը նախ լրացուցիչ ժամանակ է խնդրել, ապա Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից պատասխան է ուղարկել, որ ամեն նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացնում է տվյալ նախարարությունը։ Նախարարներին ուղղված հարցումների պատասխանը դեռևս թերթը չի ստացել։
Ազգային ժողովի պատգամավորները տարվա ավարտին ստացել էին մինչև մոտ 3 միլիոն դրամի հավելավճարներ։
Armenia Today
