Логотип

Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները ստացել են Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի օրհնությունը

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնել են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրել է Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և մաղթել բեղմնավոր ու արդյունաշատ առաջնորդական ծառայություն։

Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները ստացել են Հայր Ռուբենի օրհնությունը, ապա սիրո ճաշի սեղանի շուրջ հնարավորություն ունեցել զրուցելու նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ։

Alpha News