Չգիտեմ ինչ երեք միլիարդի մասին եք խոսում ու հետևաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան պարգևավճար է նա ստացել, համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, ըստ որի պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ է դուրս գրվել և ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, ևորը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։
«Ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին եք ասում.եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք, թող մեկնաբանի: Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը: Իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, ի դեպ, խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի:
News.am
