2026 թվականն արդեն ձեռքբերումներով է սկսվել, և ես ուզում եմ շնորհավորել նաև մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ուղու իմաստով: Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան, և մենք կշարունակենք դրանք»,- ասաց նա:
Մարագոսը ԵՄ պաշտոնյաների՝ Հայաստան առաջիկա այցերի համատեքստում նաև հայտարարեց. «Սրանք այն բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը»,- ասաց նա:
News.am
