Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և պետք է պահպանվեն հիմնարար և տարրական սկզբունքները։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից», – նշել է նա։
Դիվանագետը հաստատել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին երկու օրվա ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Նա ասել է, որ Պարսից ծոցի երկրներից մեկը քայլեր է ձեռնարկել երրորդ երկրի միջնորդությամբ բանակցություններ վարելու ուղղությամբ։
«Թրամփը չի կարող ամեն օր մի նոր բան ասել, նա պետք է որոշում կայացնի։ Եթե նա ցանկանում է վարել իրատեսական բանակցություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, ապա Իրանը պատրաստ է դրան», – ընդգծել է Շիրգոլամին։
News.am
