Логотип

Փաշինյան․ ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար

«Երբ Ադրբեջանի հետ փոխադարձ արձանագրվեց, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պաշտպանական սպառազինության շուկան մեր առաջ բացվեց, որովհետև ասացին, որ իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու»,- «Հայաստանը և խաղաղությունը․ ռիսկեր և հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է պաշտպանական սպառազինության միջազգային շուկան ՀՀ-ի առջև բացվել։

Սա, ըստ նրա, հիմնական պատճառն է, բայց այլ պատճառ էլ կա՝ կապված ՀԱՊԿ-ի հետ․ «ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»։ Իր բացատրությամբ՝ նաև այդ էր պատճառը, որ Հայաստանն իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցրեց։ Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2022-ին նաև այլ իրադրություն կար․ «100 մլն դոլարով ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք սպառազինություն և տեխնիկա, բայց երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ քաղաքավարի մեզ այդ մատակարարումները չէին իրականացնում»։

Aravot.am