Логотип

Ստացել եմ 6-7 միլիոն դրամ, հանած հարկերը. Գալյանը՝ ստացած պարգևավճարի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։

Գալյանը նշեց, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը, բայց ճշգրտված կներկայացնի հայտարարագրում. «Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է, օրինակ նախարարին, բայց ամբողջ տարվա աշխատանքի դիմաց համարում եմ որպես վարձատրություն»։

Նախարարը հայտնեց, որ կառավարոության կողմից շատ երկար է քննարկվել մեթոդաբանությունը, և որոշում է կայացվել պատճառաբանված կերպով բաշխել պարգևավճարները, կամ կարող են դա համարել աշխատանքի վարձատրություն։

«Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»,-նշեց նա:

News.am