Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կարող է կայանալ հունվարի 15-ին՝ ԱՄՆ-ի հարցման հիման վրա։ Այս մասին TASS-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։
Հունվարին Անվտանգության խորհուրդը նախագահող Սոմալիի Դաշնային Հանրապետության մշտական ներկայացուցչությունում չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք հաստատվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ խորհրդակցության անցկացումը։
News.am
