Իրանի Իսլամական Հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով զոհվել է 2 հայ։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խոսքը հաստատված դեպքերի մասին է։
«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,- ասաց Սինանյանը։
Ինչ վերաբերում է Իրանի հայ համայնքի հետ կապին, ապա Սինանյանը նշեց՝ անմիջական կապ չունեն։
«Միայն թռիչքներով ժամանող անձանց միջոցով ենք տեղեկություններ ստանում։ Մեր ՀՀ դեսպանության հետ էլ երեկվա դրությամբ կապ չունեինք»,- հավելեց նա։
Sputnik Արմենիա
