Логотип

Փաստաբան․ «Սթրայքբոլի գործով» անցնող Անդրանիկ Չամիչյանն ազատվեց տնային կալանքից

«Սթրայքբոլի գործով» տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

««Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ Գոնե մի լավ լուր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Sputnik Արմենիա