Логотип

Մանուկյան․ Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքաղաքական, ընտրական գործերին

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լրագրողներին ասել է, որ կտեսնեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։

«Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերն իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,- ասել է նա։

Մանուկյանը հարցրել է, թե մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է»։

«Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկողակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ սրանց վերարտադրեցնեն՝ իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար»,- նշել է պատգաամավորը։

Հունվարի 11-ին ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հնարավոր էր համարել ռազմական գործողություններն այն տարածաշրջաններում, որոնք նա համարում է Ռուսաստանի «ազդեցության գոտի»։ Նա հայտարարել էր, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։ Հաջորդ օրը Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին հանձնել հեռուստահաղորդավարի հայտարարությունների վերաբերյալ։

Armenia Today