Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հեռացումը պահանջող հոգևորականներից մեկը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան), Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց է ներկայացրել դատարան։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Sputnik Արմենիա
