Ֆրանսիան պարգևատրել է Բաքվի իշխանությունների կողմից հետապնդվող ադրբեջանցի լրագրողին: Լրագրողական արիության համար Աննա Պոլիտկովսկայա-Արման Սոլդենի մրցանակը հանձնվել է Լիլում: Արարողությունը տեղի է ունեցել ESJ Lille-ում՝ Ֆրանսիայի ամենահին լրագրության բարձրագույն դպրոցում: Մրցանակի գլխավոր կազմակերպիչ երկրի Արտաքին գործերի նախարարությունը որոշել է գնահատել ուսանողների մասնակցությունը ժյուրիի կազմում:
Ըստ «Новая газета»-ի՝ այս տարվա դափնեկիրն է դարձել ադրբեջանցի, հետաքննող լրագրող և Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին: Նա ներկայում Բաքվում բանտարկված է ինը տարով՝ «արտարժույթի մաքսանենգության» մեղադրանքով:
News.am
