Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
«Սամվել Կարապետյանը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, բայց ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ` ստացիոնար բուժումնընդհատվել է։ Նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս պահին կորոնավիրուսային համավարակի, երկկողմանի թոքաբորբի ֆիբրո վիրուսի տեսակով տեղափոխվեց ՔԿՀ։ Ավելացնելու բան չունեմ»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է Սամվել Կարապետյանի գործով կալանքի նիստը։
