Логотип

Ֆրենկ Փալոնե. ԱՄՆ Պետդեպը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի մնացած հայ բանտարկյալներին ազատելու համար

Ամերիկացի կոնգրեսականն արձագանքել է ադրբեջանական գերությունից հայերի վերջերս տեղի ունեցած ազատ արձակմանը:

«Շատ ուրախ եմ տեսնել Արցախի այս հայ բանտարկյալների ազատ արձակումն ադրբեջանական ԲԱԶՄԱՄՅԱ գերությունից հետո: Պետդեպարտամենտը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի մնացած բանտարկյալներին. ես չեմ դադարեցնի պայքարը, քանի դեռ նրանք ազատ չեն արձակվել»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆրենկ Փալոնեն:

News.am