Логотип

Փաստաբան․ Նարեկ Սամսոնյանին հետ են տարել «Արմավիր» ՔԿՀ

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժզննությամբ պարզվել էր, որ արդեն 10–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Շտապօգնության անձնակազմը որոշել է նրան տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

«Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է, և քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»,–գրել է Ռուբեն Մելիքյանը։

Sputnik Արմենիա